ՀՀ ԿԲ–ն հուլիսի 1-ին 500 մլն դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

01.07.2013 16:41
ՀՀ ԿԲ–ն հուլիսի 1-ին 500 մլն դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 778 մլն 661 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 774 մլն 632 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 4 մլն 29 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 458 355 323 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9858 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև