Եվրահանձնաժողովը 13 բանկի դեմ մեղադրանք է առաջադրել

01.07.2013 17:04
Եվրահանձնաժողովը 13 բանկի դեմ մեղադրանք է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար Եվրահանձնաժողովը (ԵՀ) մեղադրանք է առաջադրել 13 բանկի, ինչպես նաև Սվոպերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ISDA)  և Markit հետազոտական կազմակերպության դեմ, գրում է РБК–ն։

Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ։ ԵՀ–ն փաստաթղթում թվեարկել է այն բանկերի և կազմակերպությունների անունները, որոնք կարգավորիչի մոտ կասկած են առաջացրել։

«Ելնելով ԵՀ–ի նախնական եզրակացություններից` բանկերը հավանաբար միասին են գործել։ Դրանց դավադրության նպատակը եղել է այն, որ շուկա չթողնեն բորսայական օպերատորներին, քանի որ բանկերը մտավախություն ունեին, թե բորսայական թրեյդինգը կնվազեցնի իրենց շահույթը արժեթղթերի արտաբորսայական շուկայում, որտեղ բանկերը գործում են որպես միջնորդներ»,– տեղեկացրել է  ԵՀ–ն։

«Հակամենաշնորհային գործողությունների» մեղադրանքներն առաջադրվել են Bank of America–ի, Merrill Lynch–ի, Barclays–ի, Bear Stearns–ի, BNP Paribas–ի, Citigroup–ի, Morgan Stanley–ի, Credit Suisse–ի, Deutsche Bank–ի, Goldman Sachs–ի, HSBC–ի, J.P.Morgan–ի, RBS–ի, UBS–ի դեմ ուղղղված երկամյա հետաքննությունից հետո։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև