ԱՄՆ–ի և Եվրոպայի դրական նորությունների ֆոնին ԱԽՏ բորսաները մեծ մասամբ աճով են բացվել

02.07.2013 10:45
ԱՄՆ–ի և Եվրոպայի դրական նորությունների ֆոնին ԱԽՏ բորսաները մեծ մասամբ աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 2-ի առուվաճառքները հիմնականում բացել են աճով. Պատճառը ԱՄՆ–ի և եվրագոտու մի քանի երկրների արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվության վերաբերյալ դրական տվյալներն են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,79 տոկոսով՝ կազմելով 13961,91 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,08 տոկոսով՝ կազմելով 1857,14 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը նվազել է 1,89 տոկոսով և 4668,41 կետ կազմել։

Արդյունաբերական արտադրանքի հատվածում գործարար ակտիվության ցուցիչը Եվրոպայի 17 երկրներում, վերջին գնահատականների համաձայն, հունիսին աճել է մինչև 48.8 կետ` մայիսի 48.3 կետի դիմաց, և հասել է վերջին 16 ամիսների առավելագույն կետին։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցանիշը չի փոխվի 48.7 կետ նախնական գնահատականի համեմատ։ Միաժամանակ Իտալիայում և Ֆրանսիայում այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները և աճել է մինչև, համապատասխանաբար, 49.1 և 48.4 կետ ` 47.3-ի և 48.3-ի համեմատ։ Շուկայում դրական տրամադրություն է բերել նաև ԱՄՆ–ի արդյունաբերական հատվածի գործարար ակտիվություն ցուցիչը, որը հունիսին աճել է մինչև 50,9%` մայիսի 49 տոկոսի դիմաց. Վերլուծաբանները կանխատեսել էին, որ այդ ցուցիչը կկազմի 50.5 տոկոս։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև