Վատիկանի բանկի գլխավոր տնօրենն ու օգնականը հրաժարվել են իրենց պաշտոններից

02.07.2013 10:58
Վատիկանի բանկի գլխավոր տնօրենն ու օգնականը հրաժարվել են իրենց պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին ու նրա օգնական Մասսիմո Ռուլլին պաշտոնից ազատվելու հրաժարական են ներկայացրել, գրում է banki.ru–ն` հղում անելով Սուրբ գահի մամուլի ծառայությանը։

«Երկար տարիների ծառայությունից հետո նրանք որոշեն, որ այդ քայլը բխում է բանկի և Սուրբ գահի շահերից, Դիտորդական խորհուրդն ու կարդինալների հանձնաժողովն ընդունել են նրանց հրաժարականը»,– ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է բանկի նախագահ Էռնստ ֆոն Ֆրեյբերգը։

Նրանց հրաժարականը զուգակցվել է Բանկի ֆինանսական հաշիվների և հոսքերի ստուգումների հետ, որոնք պետք է ավարտվեն 2013 թվականի ավարտին։

Վատիկանի բանկի շուրջ, որի գործունեության մասին տվյալներ գրեթե չեն հրապարակվում, ավելի վաղ արդեն ֆինանսական սկանդալ էր բարձրացել ոչ թափանցիկ լինելու պատճառով։ Բանկի հասցեին մեղադրանք էր հնչեցրել Եվրամիությունը` մեղադրելով փողերի լվացման մեջ։ Ընթացիկ տարվա մարտին կարդինալների կոլեգիայի նիստի ժամանակ առաջարկ հնչեց բարեփոխումներ իրականացնել Բանկում, անգամ` փակել այն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև