Ճապոնիայի կենսաթոշակային հիմնադրամը ռեկորդային 113 մլրդ դոլար եկամուտ է ստացել ներդրումներից

02.07.2013 13:30
Ճապոնիայի կենսաթոշակային հիմնադրամը ռեկորդային 113 մլրդ դոլար եկամուտ է ստացել ներդրումներից

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը (GPIF) ռեկորդային տարեկան եկամուտ է ստացել ներդրումներից. 2013թ.–ի մարտի 31–ին ավարտված 2012–2013 ֆինանսական տարվա արդյունքներով հիմնադրամի ներդրումային գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 11,22 տրլն իեն (ընթացիկ փոխարժեքով 113 մլրդ դոլար), գրում է РБК–ն։

Նախորդ ֆինանսական տարվա համեմատ (2012թ.–ի մարտ) ներդրումային արդյունքը բարելավվել է ավելի քան 4 անգամ, հաղորդում է Reuters–ը` հղում անելով հիմնադրամի հաշվետվությանը։

2012–2013 ֆինանսական տարում ներդրված միջոցների եկամտաբերությունը կազմել է 10,23 տոկոս` նախորդ տարվա 2,32 տոկոսի դիմաց։

Ռեկորդային արդյունքի է հաջողվել հասնել իենի փոխարժեքի անկման և ճապոնական ֆոնդային շուկայի աճի շնորհիվ։ 2013թ.–ի մարտի վերջի դրությամբ, GPIF–ի ներդրումային պորտֆելը մոտ 60 տոկոսով կայացել է Ճապոնիայի պետական պարտատոմսերից, 14 տոկոսով` ճապոնական ընկերությունների բաժնետոմսերից։ Օտարերկրյա պարտատոմսերում ներդրվել է մոտ 9,4 տոկոս ակտիվ, իսկ արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերում` 11,9 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև