Moody’s–ը Կիպրոսի սուվերեն պարտատոմսերի փոխանակման ծրագիրը պարտավորությունների դեֆոլտին համարժեք է ճանաչել

02.07.2013 14:08
Moody’s–ը Կիպրոսի սուվերեն պարտատոմսերի փոխանակման ծրագիրը պարտավորությունների դեֆոլտին համարժեք է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը կարծում է, որ Կիպրոսի պետական պարտատոմսերի փոխանակման ծրագիրը համարժեք է հանրապետության պարտավորությունների դեֆոլտին, հաղորդում է РБК–ն։

Խոսքը Կիպրոսի սուվերեն պարտատոմսերի մի մասի փոխանակման մասին է, որոնք թողարկվել են 1 մլն եվրո գումարի ներքին իրավունքով և մինչև 2016թ.–ը մարման ժամկետով։ Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, որն իր տերմինաբանության մեջ չի օգտագործում «սահմանափակ դեֆոլտի վարկանիշ» կամ «դեֆոլտի վարկանիշ», գործակալությունը կարող է վերանայել Կիպրոսի  գործող վարկանիշը` նման փոխանակման հետևանքների կապակցությամբ, ինչպես նաև ուշադրության կառնի այն, թե երկիրը կդիմի վարկատուների «եռյակի» հետ համաձայնեցված այլ միջոցների, թե ոչ։

2013թ.–ի մարտին Կիպրոսը համաձայնության եկավ վարկատուների «եռյակի» հետ հանրապետությանը 23 մլրդ եվրո տրամադրելու շուրջ։ Այդ միջոցները ստանալու համար Կիպրոսը պետք է կրճատեր պետական ծախսերը և վերակազմավորեր բանկային համակարգը։

Ներկա պահին Կիպրոսը Moody’s–ի վարկանիշում գտնվում է Caa3 մակարդակում, որը ոչ ներդրումային կատեգորիայի վարկանիշ է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև