Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մայիսին աճել է 24,8%–ով և կազմել 13 միլիարդ դրամ

02.07.2013 16:01
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մայիսին աճել է 24,8%–ով և կազմել 13 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել են 24,8 տոկոսով՝ ամսվա վերջին  կազմելով 21,3  մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,28 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 98,5 տոկոսը կամ շուրջ 21 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։
Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 62,6  մլրդ դրամ՝ ավելանալով 6,1 տոկոսով, դրանցից  53 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա մայիսին կազմել է  1 588,8 միլիարդ դրամ՝ ապրիլի համեմատ ավելանալով 1,3 տոկոսով։  Միաժամանակ վարկային ներդրումների շուրջ 1 մլրդ դրամը բաժին է հասնում արտարժութային վարկերին։

2013թ.–ի մայիսի դրությամբ, հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են 672,8 մլրդ դրամ ($1 – 409,87 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև