«ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը ՎՏԲ բաժնետերերի Խորհրդակցական խորհրդի անդամ է ընտրվել

03.07.2013 13:45
«ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը ՎՏԲ բաժնետերերի Խորհրդակցական խորհրդի անդամ է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ակտիվներով ՌԴ–ի երկրորդ բանկ ՎՏԲ–ն հայտնել է Բաժնետերերի խորհրդակցական խորհրդի կազմը, որի կազմում ընտրվել է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով քվեարկությունից հետո պետական բանկի հաղորդագրությանը։

Քվեարկությանը կարող էին մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, ովքեր 2013թ.–ի մայիսի 13–ի դրությամբ գրանցված են բաժնետերերի ռեեստրում։ Միաժամանակ բաժնետոմսերի քանակը չի անդրադարձել ձայների քանակի վրա։

ԲԽԽ–ի նոր կազմի ընտրության համար մշակվել են 829 բաժնետերերից ստացված ձայները։ ՎՏԲ–ի նախագահի առաջին տեղակալ Վասիլի Տիտովը նշել է, որ խորհուրդը ցույց է տվել իր արդյունավետությունը և կարևոր գործիք է դարձել բաժնետերերի հետ ՎՏԲ–ի փոխգործակցության հարցում։

Խորհրդի կազմում է ընդամենը 12 անդամ, որոնց թվում է Պետդումայի սեփականության հարցերի կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովը, ՎՏԲ դիտորդական խորհրդի անդամ Ելենա Պոպովան, «Աէրոֆլոտի» տնօրենների խորհրդի անդամ Վասիլի Սիդորովը, «Նորիլսկովո նիկելի» գլխավոր  տնօրենի տեղակալի խորհրդական Ելենա Շտիկանովան, «Կապիտալ Ուպրավլենիա ակտիվամի»» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վադիմ Սոսկովը։

ՎՏԲ բաժնետերերի խորհրդակցական խորհրդի նոր կազմի առաջին նիստը կանցկացվի մինչև հուլիսի վերջ։ Նախկինում խորհուրդը ղեկավարել է Վլադիմիր Տարաչևը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև