S&P–ն նվազեցրել է Deutsche Bank–ի, Barclays–ի և Credit Suisse–ի վարկանիշները

03.07.2013 14:46
S&P–ն նվազեցրել է Deutsche Bank–ի, Barclays–ի և Credit Suisse–ի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. S&P միջազգային վարկանիշային գործակալությունը չորեքշաբթի նվազեցրել է երեք եվրոպական բանկերի` Deutsche Bank–ի, Barclays–ի և Credit Suisse–ի երկարաժամկետ վարկային վարկանիշը, հաղորդում է CNN Money–ը։ Դրանց վարկանիշը նվազեցվել է մեկ աստիճանով` «А+»–ից դառնալով «А»։ Այժմ բոլոր երեք բանկերի կանխատեսումը «կայուն» է, առաջիկայում վարկանիշների հետագա նվազում չի նախատեսվում, գրում է banki.ru–ն`հղում անելով գործակալության հաղորդագրությանը։

Այժմ խոշոր բանկերն աշխատում են կապիտալի բավարար քանակի պահանջների համապատսխանատվության համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ, այն ժամանակ, երբ շուկայի տատանումը և խիստ տնտեսական պայմանները կարող են անդրադառնալ ընկերության շահույթի վրա։

Ներդրումային բանկային գործառնությունները կազմում են Barclays–ի եկամուտների մինչև 40 տոկոսը, հաղորդում է S&P–ն, իսկ Credit Suisse–ը` մինչև 50 տոկոս։ Ըստ գործակալության` կապիտալի շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների համար համաշխարհային մակարդակով ընդունված նորմատիվ-իրավական նախաձեռնությունների համակարգն ավելի շատ անդրադառնում է այնպիսի բանկերի գործունեությանը, ինչպիսիք են` Barclays, Credit Suisse, Deutsche Bank և UBS։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև