ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

04.07.2013 10:38
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 4-ի առուվաճառքները հիմնականում բացվել են տարբեր ուղղություններով։ Պատճառը  ճապոնական արժույթի` ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվելն է, ինչպես նաև ամերիկյան բորսաների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Ճապոնական Nikkei 225-ն նվազել է 0,21 տոկոսով՝ կազմելով 14 025,93 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,84 տոկոսով՝ կազմելով 1 839,95 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչն ավելացել է 1,17 տոկոսով և 4 799,60 կետ է կազմել։

Ճապոնական իենի ամրապնդումը բացասական ազդեցություն է ունեցել արտահանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա, ինչպես նաև ազդել է Տոկիոյի բորսաների ընդհանուր տրամադրվածության վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև