«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի և Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի միջև դրամական փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով

04.07.2013 11:47
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի և Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի միջև դրամական փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Գլխամասային գրասենյակից ու 12 մասնաճյուղերից դեպի Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի և նրա բոլոր սպասարկման կետերում դրամական փոխանցումների համար այժմ գործում են նոր, անհամեմատ առավել մատչելի սակագներ, տեղեկացնում են «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն «Անելիք»  համակարգի «SUPER» տարբերակով դրամական փոխանցումները, որոնք գործում են սկսած 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո և 90,000 ռուսական ռուբլի և ավել գումարից, նախկին 0,7%-ից մինչև 0,9%-ի փոխարեն կիրականացվեն 0,5%-ից մինչև 0,7% սակագնով` կախված գումարի չափից:

«Նման մրցունակ սակագինը կարծում եմ կբարձրացնի «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի մրցունակությունը և կամրապնդի համակարգի դիրքը դրամական փոխանցումների շուկայում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Թղթակցային հարաբերությունների և միջազգային գործառնությունների վարչության պետ Արման Շուշյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև