ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը օնլայն վաճառք է մեկնարկել

04.07.2013 14:08
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը օնլայն վաճառք է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հիմա ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով: Առաջին հաճախորդներն արդեն օգտվել են նոր ծառայությունից և բարեհաջող մեկնել արտասահման»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ վկայագրի ձեռքբերման գործընթացը շատ պարզ է: Ընկերության կայքում լրացվում է հաճախորդի մասին տվյալների ձևը, վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, և արդեն մի քանի վայրկյանից կարելի է ներբեռնել ու տպել վկայագիրը:
Ստորագրելով այն` հաճախորդը ունենում է գործող ապահովագրության պայմանագիր: Վկայագրի կրկնօրինակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին, որը տրամադրում է հաճախորդը, այդ պատճառով այն անհնար է կորցնել կամ մոռանալ ուղևորության մեկնելիս, քանի որ կարելի է նորից տպել: Եթե վկայագիրը պատճենվի հեռախոսի մեջ՝ այն միշտ կլինի ձեռքի տակ, իսկ տպելու անհրաժեշտությունը կառաջանա միայն դեսպանատուն ներկայացնելու համար:

Կայքում հնարավոր է ընտրել ոչ միայն մեկանգամյա վկայագիր: Հաճախակի արտասահման մեկնողների համար նախատեսված են տարեկան վկայագրեր, որոնք ավելի մատչելի են: Բացի այդ, հնարավոր է ապահովագրել բեռը կորստից և ուշացումից:

Վաճառքի նոր ուղին թույլ է տալիս ապահովել ընկերության հաճախորդների շուրջօրյա սպասարկում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշել է, որ ապահովագրական վկայագրերի օնլայն վաճառքներն արդեն առօրյա են արևմտյան զարգացած երկրներում:

«Հայաստանում այն հանդիսանում է նոր և շատ խոստումնալից ուղի: Մենք շուկայից փոքր-ինչ առաջ ենք ընկնում, և անում ենք այն գիտակցաբար` չէ որ ապագան բարձր տեխնոլոգիաներինն է: Մենք մտադիր չենք սահմանափակվել մեր ստեղծած գրասենյակների ամենալայն ցանցով: Ուղիղ վաճառքների ներդրումն օգնում է մեզ լինել ավելի մոտ հաճախորդներին և ապահովել նրանց համար առավելագույն հարմարավետություն»,– ասել է նա։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,98 միլիարդ դրամ (7,2 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև