Եգիպտոսի նախագահ Մուրսիին նախագահի աթոռից հեռացնելուց հետո Եգիպտական բորսայի ցուցիչը 6 տոկոսով աճել է

04.07.2013 14:26
Եգիպտոսի նախագահ Մուրսիին նախագահի աթոռից հեռացնելուց հետո Եգիպտական բորսայի ցուցիչը 6 տոկոսով աճել է

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո Եգիպտական բորսայի հիմնական EGX 30 ցուցիչը Կահիրեում բացված առուվաճառքի սկզբին աճել է ավելի քան 6 տոկոսով, հայտնում է РБК-ն։

Ցուցիչի` ավելի քան 5 տոկոս աճից հետո, ըստ կանոնակարգի, առուվաճառքները միանգամից կանգնեցվել են 30 րոպեով

Նախօրեին Եգիպտոսի զինված ուժերը հայտարարել են, որ հեռացրել են Մուրսիին նախագահի աթոռից ու կանգնեցրել են Սահմանադրական գործողությունը։ Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆատտահ աս–Սիսին բացատրել է, թե դա «ժողովրդի կամքն» է, և ժողովուրդը Մուրսիին չի ընդունել որպես ազգային առաջնորդ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև