S&P–ն բաձրացրել է Կիպրոսի արտարժույթով վարկանիշը` մինչև «ССС»

04.07.2013 17:34
S&P–ն բաձրացրել է Կիպրոսի արտարժույթով վարկանիշը` մինչև «ССС»

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. S&P միջազգային վարկանիշային գործակալությունն բարձրացրել է Կիպրոսի արտարժույթով երկարաժամկետ վարկանիշը` «ընրողական դեֆոլտից» մինչև «ССС», հաղորդում է РБК–ն`հղում անելով Reuters–ին։

Վարկանիշի բարձրացման պատճառ է դարձել 1 մլրդ եվրո գումարի չափով և մինչև 2016թ.–ը մարման ժամկետով արժեկտրոնի նույն տոլոսադրույքներով, սակայն 5–10 տարի մարման երկարաձգված ժամկետով նոր պարտատոմսերի փոխանակման ավարտը։ S&P–ի վերլուծաբանների կարծիքով` պարտատոմսերի փոխանակումը կթեթևացնի երկրի տնտեսական խնդիրները։

Վարկանիշը նվազեցվել է 2013թ.–ի հունիսի 28–ին` պարտատոմսերի փոխանակման ծրագրի մեկնարկից հետո և վերականգնվել է ավարտից հետո։ Վարկանիշի կանխատեսումը «կայուն» է։

Ավելի վաղ Fitch միջազգային գործակալությունը նույնպես արտարժույթով նվազեցրել է Կիպրոսի երկարաժամկետ վարկանիշը` «CCC»–ից դարձնելով «սահմանափակ դեֆոլտ»։ Պարտատոմսերի փոխանակման հետևանքների հետ կապված կղզի-պետության վարկանիշը վերանայելու վերաբերյալ իր մտադրությունների մասին է հայտնել խոշորագույն վարկանիշային գործակալություններից երրորդը` Moody`s–ը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև