Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $73.8 մլն

09.07.2013 11:27
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $73.8 մլն

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $73.8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,64 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  3,9 մլն եվրո և ավելի քան 729.7 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 533.04 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,37 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 86.1 մլն դոլար, շուրջ 12.1 մլն եվրո և շուրջ 145.9 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 411,43 դրամ, 1 եվրոյի դիմաց 537,09 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,56 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 67.7 մլն դոլար: ($1–ը 411.76 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև