«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը

09.07.2013 15:54
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը, երեքշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Finstore.am–ը Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։

«Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։ Finstore.am–ը երկարաժամկետ նախագիծ է, որը մշտապես կկատարելագործվի և կընդլայնվի։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ արդեն հավաքվել և դասակարգվել է ավելի քան 150 ընկերությունների մեծածավալ տեղեկատվություն, իսկ առաջիկայում դրանց քանակը կհասցնենք մինչև 400–ի»,– ասաց «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

Finstore.am–ը յուրօրինակ հարթակ է, որտեղ ներկայացված են ընկերությունների պրոֆիլները` իրենց պատմությամբ, ոլորտով և գործունեության բնույթով, ապրանքների և ծառայությունների, անձնակազմի քանակի, ինչպես նաև սեփականատերերի մասին տեղեկատվությամբ։ Այստեղ ներկայացված են  ամենատարբեր տվյալներ, մասնավորապես` ֆինանսական հաշվետվություններ, որոնք ներառում են կազմակերպությունների աճի, հասույթի, կապիտալացման  մակարդակի, լիկվիդայնության, շահութաբերության դինամիկան արտացոլող վերլուծական և ֆինանսական գործակիցներ։

«Առէկսիմբանկը դարձավ Visa ընկերության կողմից հավաստագրված առաջին հայկական բանկը, որն էքվայրինգ է կատարում Համացանցում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Առցանց վճարումը հնարավոր է դարձել «Verified by Visa» և «MasterCard SecureCode» տեխնոլոգիաների միջոցով, որոնք իրականացվում են տեխնոլոգիական երեք տիրույթներով (թողարկման դոմեյն,  ձեռքբերման դոմեյն, փոխգործակցության դոմեյն):  Այն իրենից ներկայացնում է առցանց գործարքների նորագույն արձանագրություն` մշակված  Visa և հաստատված MasterCard տեսակի վճարային քարտերի համար, որոնք  նախատեսված են  կրեդիտ կամ դեբետ քարտերի միջոցով  ապահով առցանց վճարումներ կատարելու համար:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն:

«ARKA» (www.arka.am) տեղեկատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և մասնագիտացած է ֆինանսատնտեսական ոլորտում: Այսօր ARKA մեդիահոլդինգի մեջ են մտնում հեռահաղորդակցության և բարձրագույն տեխնոլոգիաների telecom.am կայքը, ինչպես նաև` armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև