ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

09.07.2013 16:02
ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 9-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 570 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 760 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 566 993 534 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7012 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7713 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև