Հայաստանում ոսկու գինն աճել է 0,3%–ով և մեկ գրամի դիմաց 15152,77 դրամ կազմել

09.07.2013 16:48
Հայաստանում ոսկու գինն աճել է 0,3%–ով և մեկ գրամի դիմաց 15152,77 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինն աճել է 0,3%–ով և հուլիսի 9-ին մեկ գրամի դիմաց կազմել է 15152,77 դրամ։

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`

ոսկի`   գնման  գին`    15152.77 (+45.83), բացթողնման  գին`   16470.40 (+49.81), արծաթ` գնման գին` 237.52 (+5.97), բացթողնման գին` 258.17 (+6.49),  պլատին`  գնման գին`  16471.05 (278.03), բացթողնման գին`  17903.32 (+302.21), պալադիում`  գնման  գին`  8277.20 (+323.99),     բացթողնման գին` 8996.96 (+352.17):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև