Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ` ԵԿԲ–ի հայտարարությունների և Իտալիայի վարկանիշի նվազման հիման վրա

10.07.2013 12:00
Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ` ԵԿԲ–ի հայտարարությունների և Իտալիայի վարկանիշի նվազման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ`ԵԿԲ կառավարիչների խորհրդի անդամ Յորգ Ասմուսենի` հետագա դրամային քաղաքականության և Իտալիայի ինքնիշխան վարկանիշի նվազման մասին հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առուվաճառքի ավարտին եվրոն էժանացել է մինչև 1,2781 դոլար` նախորդ օրվա 1,2870 դոլարի դիմաց։ Դոլարի նկատմամբ իենի փոխարժեքն աճել է և կազմել է 101,15 իեն մեկ դոլարի համար` նախորդ առուվաճառքի ավարտին գրանցված 100,97 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարն աճել է մինչև 84,59 կետ` երկուշաբթի օրվա 84,17 կետի դիմաց։

Ասմուսենը հայտնել է, որ ԵԿԲ–ն կպահպանի մեղմ դրամային փոխարժեքը և նախատեսում է տոկոսադրույքը պահպանել 0,5 տոկոս ընթացիկ մակարդակում` առանց փոփոխելու առաջիկա տարվա ընթացքում։

«Ներկա պահին դրամային քաղաքականության հետագա քայլերի վերաբերյալ ցանկացած հայտարարություն կանդրադառնա արժույթների փոխարժեքների վրա»,– նշել է Forex.com հետազոտությունների տնօրեն Քեթլին Բրուկսը (Kathleen Brooks), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Բացի այդ, միասնական եվրոպական արժույթի փոխարժեքի նվազման  վրա անդրադարձել է S&P միջազգային վարկանիշային գործակալության` Իտալիայի երկարաժամկետ կամավոր ինքնիշխան վարկային վարկանիշը նվազեցնելու վերաբերյալ որոշումը` «ВВВ+»–ից դարձնելով «ВВВ»` երկրի տնտեսական դրության վատացման պատճառով։

Բացի այդ, դոլարի փոխարժեքի աճի է դրդել ԱՄՀ–ից ստացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումների հրապարակումը, որն ավելացրել է հուսալի ակտիվների պահանջարկը։ 2013թ.–ին ակնկալվում է գլոբալ ՀՆԱ–ի 3,1 տոկոսանոց աճ` ապրիլին կանխատեսված 3,3 տոկոսի դիմաց, իսկ հաջորդ տարի` 3,8 տոկոսանոց (4%)։ Զարգացած երկրների տնտեսությունների աճը, ըստ ԱՄՀ–ի` 2013թ.–ին կկազմի 1,2 տոկոս, ինչը 0,1 տ.կ.–ով պակաս է ապրիլյան կանխատեսումից, իսկ 2014թ.–ին աճը կարագանա մինչև 2,1 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև