Հայկական բանկերը 2012 թ.–ի արդյունքներով չեն հայտնվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ցուցակում

10.07.2013 17:14
Հայկական բանկերը 2012 թ.–ի արդյունքներով չեն հայտնվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը չեն հայտնվել «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության կողմից պատրաստած ԱՊՀ խոշոր բանկերի 100 խոշոր բանկերի վարկանիշային ցուցակում։

Վարկանիշի կազմողների համաձայն, ԱՊՀ խոշորագույն բանկերի հարյուրյակում հայտնվելու համար անհրաժեշտ բանկի ակտիվների նվազագույն շեմը կազմում է 2.57 մլրդ դոլար` մեկ տարվա ընթացքում ավելանալով 21 տոկոսով (2011 թվականին` $2,12 մլրդ)։

Միաժամանակ, այս ցուցանիշով ամենախոշոր հայկական բանկի` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի ակտիվները 2012 թվականին կազմել են ընդամենը 613 մլն դոլար կամ համախառն բանկային ակտիվների մոտ 10.3 տոկոսը, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 6 մլրդ դոլար։

Այսպիսով, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ին կպահանջվի լրացուցիչ 1.95 մլն դոլարի ակտիվներ` ԱՊՀ բանկերի թոփ–հարյուրյակում հայտնվելու համար։

Միաժամանակ, ինչպես կարծում են «ՌԻԱ Ռեյտինգ»–ի փորձագետները, Հայաստանի բանկային հատվածը բնութագրվում է համեմատաբար ցածր կոնսոլիդացմամբ։ Վարկանիշի կազմողները կարծում են, որ բանկային ակտիվների կոնսոլիդացման դեպքում հայաստանյան որևէ բանկ կարող է հայտնվել վարկանիշում։

ԱՊՀ խոշորագույն բանկերի թվում չեն նաև Ղրղըզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի բանկերը։

Գործակալության տվյալներով, վարկանիշում հայտնվել են միայն յոթ երկրների` Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի բանկերը։ Վրացական բանկերն ընդգրկվել են ուսումնասիրությունում, չնայած, որ Վրաստանը 2009 թվականին դուրս է եկել ԱՊՀ կազմից, քանի որ նրանց բավական սերտ կապեր ունի ԱՊՀ բանկերի հետ։ Երկրների ցուցակը նախորդ վարկանիշի համեմատ անփոփոխ է մնացել։

Հարկ է նշել, որ ռուսական բանկային համակարգը վարկանիշի բացարձակ առաջատար է` 100 բանկերից 69–ը գրանցված են Ռուսաստանում։

«ՌԻԱ Ռեյտինգի» տվյալների համաձայն, ԱՊՀ երկրների բանկային համակարգերի համախառն ակտիվները 2012 թվականին աճել են 23.1 տոկոսով` մինչև 1.96 տրլն տոկոսով։ Միաժամանակ, ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի զուտ ակտիվները հասել են 1.52 տրլն ռուբլու։ ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի բաժնեմասը Համագործակցության երկրների բոլոր բանկային համակարգերի ակտիվներում 2013 թվականի սկզբին կազմում էր մոտ 81 տոկոս։

«ՌԻԱ Ռեյտինգի» փորձագետների կանխատեսումներով, ԱՊՀ բանկային հատվածի ակտիվների հավելաճը 2013 թվականին կդանդաղի և կկազմի մոտ 10-15 տոկոս դոլարով հաշվարկելիս։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև