ԱԽՏ բորսաները հիմնականում աճով են բացվել

11.07.2013 10:16
ԱԽՏ բորսաները հիմնականում աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 11-ի առուվաճառքները սկսել են աճով` իենի թանկացման և ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի հայտարարության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,91 տոկոսով՝ կազմելով 14284,81 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 1,60 տոկոսով՝ կազմելով 1853,29 կետ: Ավստրալական S&P/ASX 200 ցուցիչը նույնպես աճել է 0,84%–ով և 4942,60 կետ է կազմել։

ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն, չորեքշաբթի ելույթ ունենալով Քեմբրիջում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջվա պես էժան փողերի քաղաքականության կարիք ունի, քանի որ աշխատաշուկան շարունակում է թույլ մնալ, իսկ երկրում գնաճի մակարդակն առաջվա պես ցածր է։

«Հաշվի առնելով, որ ֆիսկալային քաղաքականությունը խիստ զսպող է` կարծում եմ, որ տեսանելի ապագայում ԱՄՆ տնտեսությունը մեղմ դրամային քաղաքականության կարիք կունենա»,– ասել է Բերնանկեն` պատասխանելով ելույթից հետո տրված հարցերին։

Բերնանկեի հայտարարությունները հանգեցրել են այլ արժույթների նկատմամբ դոլարի էժանացմանը։ Միաժամանակ, ճապոնական բորսայական ցուցիչները իենի թանկացումն անկումով են դիմավորել առուվաճառքի առաջին րոպեներին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև