ՎՏԲ-Հայաստան բանկի դիմումի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ճանաչվել է սնանկ

11.07.2013 11:21
ՎՏԲ-Հայաստան բանկի դիմումի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ճանաչվել է սնանկ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի դիմումի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ճանաչվել է սնանկ, տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորը սնանկ է ճանաչվել  ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ։

2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր վարում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինի կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ:

Սկսած 2011 թվականի նոյեմբերից` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

Տիգրան Ստեփանյանի կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 10.09.2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև