ԴՊՀ–ի նիստի արձանագրությունների հրապարակումից հետո դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

11.07.2013 12:16
ԴՊՀ–ի նիստի արձանագրությունների հրապարակումից հետո դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի առուվաճառքի փակման ժամանակ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է։ Նախօրեին  ներդրողների տրամադրությունների վրա ազդել է ԱՄՆ ԴՊՀ–ի Բաց շուկաների կոմիտեի` հունիսի 18-19–ին կայացած նիստի արձանագրությունների հրապարակումը, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառքի ավարտին դոլարը եվրոյի նկատմամբ էժանացել է մինչև 1.2976 դոլար` մեկ օր առաջվա 1.2781 դոլարից։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 99.66 իեն մեկ դոլարի դիմաց` նախորդ առքուվաճառքի ավարտի 101.15 իենից։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 84.02 կետ` երեքշաբթի օրվա 84.59 կետից։

Չորեքշաբթի ժամը 22։00–ի արձանագրությունների համաձայն, ԴՊՀ բաց շուկաների կոմիտեի անդամների կեսն օժանդակում է ավելի ուշ այս տարի շուկայից ակտիվների հետգնման ծավալների կրճատմանը, կարգավորիչի մյուս անդամները կողմ են 2014 թվականին քանակային մեղմացմանը։ Նիստի մասնակիցները նշել են աշխատաշուկայի աստիճանական բարելավումը, ինչը նաև կարող է մեծացնել QEIII կրճատման հավանականությունը։

«Արձանագրությունը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե երբ կսկսվի խթանման ծրագրի կրճատումը։ Հավանաբար, դա կկատարվի ԴՊՀ սեպտեմբերյան նիստի ժամանակ»,– կարծում է High Frequency Economics–ի գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ’Սալիվանը (Jim OSullivan), ում մեջբերում է MarketWatch–ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև