Կոնստանդյան. ՌԴ–ն մի քանի միլիարդ ռուբլի պակաս է ստանում բանկային կարգավորման խստացման պատճառով

11.07.2013 13:27
Կոնստանդյան. ՌԴ–ն մի քանի միլիարդ ռուբլի պակաս է ստանում բանկային կարգավորման խստացման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տնտեսությունը հարյուրավոր միլիարդ ռուբլի պակաս է ստանում երկրի բանկերի գործունեության կարգավորման խստացման հետևանքով, նման կարծիք է հայտնել Պրոմսվյազբանկի նախագահ Արտյոմ Կոնստանդյանը Սանկտ–Պետերբուրգի 18–րդ միջազգային բանկային համաժողովում, հաղորդում է Банки.ру–ն։

«Նոր կանոնների պատճառով տնտեսությունը վարկային ավանդների հարյուր միլիարդավոր ռուբլի պակաս է ստանում»,– հայտնել է Կոնստանդյանը։ Նա վստահ է, որ բանկերի կողմից ՌԴ իրական հատվածի վարկավորումն աճում է ոչ այնպիսի տեմպերով, ինչպես կարող էր։ Այսպես, 2012 թվականի արդյունքներով, վարկային կազմակերպությունները ոչ ֆինանսական հատվածին պարտքի պորտֆելը մեծացրել են 12.7 տոկոսով։ Այս տարի Ռուսաստանի Բանկը կանխատեսում է կորպորատիվ հատվածի վարկավորման 15-20–տոկոսանոց աճ։

Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն իր հերթին նշել է, որ ռուսական ընկերությունների վարկավորվածության աստիճանը կախված է այն ճյուղից, որում դրանք աշխատում են։ «Շինարարությունում վարկավորումը 15 անգամ գերազանցում է ձեռնարկությունների շահույթը»,– ասել է

Ըստ նրա, շինարարական ընկերությունների վարկավորվածությունը կազմում է 1 532 տոկոս` 300 տոկոս անվտանգ մակարդակի դեպքում։ Գյուղատնտեսությունը վարկավորված է 475 տոկոսով, ավելացրել է ՌԲԱ նախագահը։ Եվ միայն էներգետիկ հատվածն է բոլորից պակաս վարկավորված` 85 տոկոսով։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև