Երկրորդ եռամսյակում ՌԴ բանկային համակարգում գրեթե 17.5 հազար կեղծ թղթադրամ է հայտնաբերվել. ԿԲ.

11.07.2013 14:14
Երկրորդ եռամսյակում ՌԴ բանկային համակարգում գրեթե 17.5 հազար կեղծ թղթադրամ է հայտնաբերվել. ԿԲ.

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երկրորդ եռամսյակում ՌԴ բանկային համակարգում հայտնաբերվել է Ռուսաստանի բանկի նշաններով կեղծված 17.445 հազար թղթադրամ։ Ինչպես հայտնում է Банки.ру պորտալը, նման տվյալներ է ներկայացված բանկի կայքում։ Հայտնաբերված կեղծ դրամների թիվն ամեն ամիս ավելանում է` ապրիլին դրանք 5 363–ն էին, մայիսին` 5 857, հունիսին` 6 225։

Առավել կեղծվող թղթադրամը երկրորդ եռամսյակում հազար ռուբլի արժեքով թղթադրամն է եղել` այդպիսի կեղծումների թիվը կազմել է 8 019։ Այնուհետև 5–հազարանոց և 500–ռուբլիանոց թղթադրամներն են (համապատասխանաբար, 7 553 և 1 713)։

Բացահայտված կեղծ թղթադրամների թվով դաշնային օկրուգների շարքում առաջատարն է Կենտրոնականը (9 523), երկրորդ տեղում զգալի տարբերությամբ` Հյուսիս–Արևմտյանը (3 905)։

Արտասահմանյան պետությունների կեղծ թղթադրամների թիվը երեք ամսվա ընթացքում կազմել է 494։ Հայտնաբերված կեղծ փողերի թվում ամենաշատը ամերիկյան դոլարներն են (455), այնուհետև` եվրոն (23), ֆունտ ստեռլինգը (11) և չինական յուանը (5)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև