ՀՀ ԿԲ–ն հուլիսի 11-ին 500 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

11.07.2013 14:48
ՀՀ ԿԲ–ն հուլիսի 11-ին 500 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39104144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 50 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 42 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 173 947 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9643 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև