Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար–մայիս ամիսներին կազմել է 4,3 մլրդ դրամ` ավելանալով 18,8%–ով

11.07.2013 17:06
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար–մայիս ամիսներին կազմել է 4,3 մլրդ դրամ` ավելանալով 18,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–մայիս ամիսներին ԱՊՊԱ-ի 22424  փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4338 մլն դրամ` հունվար–ապրիլ ամիսների համեմատ ավելանալով 18,8 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում 2013թ.–ի հունվար–մայիս ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 371,9 հազար տրանսպորտային միջոց (մայիսին գրանցվել է 0,14% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 22 471 հազար (23,6%),, միաժամանակ   203 դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 150,5 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (աճը`9,4%) ։
Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի հինգ ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 8,9 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 8,5 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև