«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երկրորդ եռամսյակի բանկերի մամուլի վարկանիշը

12.07.2013 14:31
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երկրորդ եռամսյակի բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. Արարատբանկը, 3. ՎՏԲ–Հայաստան բանկը, 4.Հայէկոնոմբանկը, 5.Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում բոլոր բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության քանակը` կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1236` 2012 թվականի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 70% (բանկերի ԸՎՑ–ն 2012 երկրորդ եռամսյակում կազմել է 4124,32)։Միաժամանակ 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, ԸՎՑ–ն աճել է 72,2 տոկոսով (բանկերի ԸՎՑ–ն 2013 առաջին եռամսյակում կազմել է 717,8)։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ) 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 1105` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 2962,8–ի դիմաց։ Միաժամանակ մամուլի վարկանիշի հինգ առաջատարներին բաժին է ընկել տարեկան տեղեկատվության 89 տոկոսը։

2013 թվականի երկրորդ եռամսյակում առաջատար դիրք է զբաղեցնում Ամերիաբանկը, որի բաժնեմասը մամուլի վարկանիշում կազմել է 31,9 տոկոս։ Միաժամանակ, Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 407,5 ` 2012 թվականի երկրորդ եռամսյակի 789,41 –ի դիմաց և 394,8 2013 թվականի առաջին եռամսյակում։ Նրան հաջորդում է Արարատբանկը 25,7 տոկոս բաժնեմասով, որի ԸՎՑ–ն կազմել է 317,8 ` 28,18 –ի դիմաց։ «ԱՌԿԱ»–ի վարկանիշում երրորդը ՎՏԲ Հայաստան Բանկն է` 15,6 տոկոս մասնաբաժնով։ Բանկի ԸՎՑ–ն հաշվետու ժամանակահատվածում կազմել է 192,6 ` 456,15 և 51,2–ի դիմաց։ Չորրորդ հորիզոնականում է Հայէկոնոմբանկը 9,3 տոկոս բաժնեմասով, որի ԸՎՑ–ն կազմել է 115,4 ` համապատասխանաբար 33,32 և 2,56 –ի դիմաց։ Առաջատար հնգյակը եզրափակում է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 1,7 տոկոս բաժնեմասով և 71,8 ԸՎՑ–ով` 148,62 և 79,4 –ի դիմաց։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Օրակարգ», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #02(14), 2013 թվականի II եռամսյակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև