ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանն ընդգրկվել է ՌԶՀԲ–ի դիտորդական խորհրդում

13.07.2013 14:01
ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանն ընդգրկվել է ՌԶՀԲ–ի դիտորդական խորհրդում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտի» կողմից վերահսկվող Ռեգիոնների զարգացման համառուսական բանկի դիտորդական խորհրդի նոր անդամ է դարձել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար, Parnasse խորհրդատվական ընկերության կարգադիչ Դոմինիկ Ստրոս Կանը, հայտնում է Банки. ру պորտալը` վկայակոչելով «Փրայմին»։

Բացի այդ, խորհրդի նոր անդամներ դարձան «Ռոսնեֆտի» տարածաշրջանային վաճառքների դեպարտամենտի տնօրեն Ավրիլ Մարի Անն Կոնրոյը, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի նախագահ Ալեքսեյ Ռիբնիկովը, «Ռոսնեֆտի» էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախագահ Սվյատոսլավ Սլավինսկին։

«Ռեգիոնների զարգացման համառուսական բանկ» ԲԲԸ–ն վաճառքների համեմատաբար զարգացած ցանցով ֆինանսական ինստիտուտ է, որը ենթակա է «Ռոսնեֆտ ՆԸ» ԲԲԸ–ին։ Ռուսական բանկային շուկայում աշխատում է 1996 թվականից։ Գործունեության գերակա ուղղությունը կորպորատիվ հաճախորդների, այդ թվում իր հիմնական բաժնետիրոջ խմբի ձեռնարկությունների,  հաշիվների վարկավորումն ու սպասարկումն է։

Բանկը միաժամանակ զարգացնում է նաև մանրածախ ուղղությունը` բնակչության միջոցները ներգրավում է ավանդներում, տրամադրում է սպառողական և ավտովարկեր, թողարկում է պլաստիկ քարտեր և այլն։ Բացի այդ, ՌԶՀԲ–ի շահերի ոլորտում է նաև արժեթղթերի շուկայի աշխատանքը։

Банки.ру–ի տվյալներով, 2013 թվականի հունիսի 1–ին բանկի նետտո–ակտիվները` 91.89 մլրդ ռուբլի է (64-րդ տեղը Ռուսաստանում), կապիտալը (հաշվարկված ՌԴ ԿԲ պահանջներին համապատասխան)` 5.64 մլրդ, վարկային պորտֆելը` 11.67 մլրդ, բնակչության առջև ունեցած պարտավորությունները` 22.83 մլրդ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև