«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում VIP-հաճախորդներին

13.07.2013 14:44
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում VIP-հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. VIP հաճախորդների համար գործող «Priority» փաթեթը համալրվեց ևս մեկ ծառայությամբ. Առաջին անգամ Հայաստանում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդներին «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Eqvilibria Club-ը խոշորագույն միջազգային համակարգ է, որը սպասարկում է բանկային պրեմիում կարգի քարտապաններին: Առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ համակարգը ներառում է հատուկ պայմաններով բրենդային ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման հնարավորություն, առաջնակարգ ինտերնետ-ծառայությունների հասանելիություն` գնումներ կատարելիս ավիամղոնների կուտակման հնարավորությամբ, ինչպես նաև իրավունք է տալիս հաճախել էքսկլյուզիվ միջոցառումներ և այլն: Eqvilibria Club-ի քարտերը գործում են աշխարհի շուրջ 12 երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ակումբի անդամների շարքում են հայտնի քաղաքագետներ, խոշորագույն ընկերությունների սեփականատերեր ու տնօրեններ, արվեստի գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, սպորտսմեններ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի «Priority» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները` VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտերի, Countdown և IAPA միջազգային զեղչային ծրագրերի քարտերի տրամադրում, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, արտարժույթի փոխանակում հատուկ փոխարժեքով, «Ինտերնետ-բանկինգ» և «Տելեքարտ» ծառայությունների ակտիվացում, ինչպես նաև հատուկ ավանդային պայմանների տրամադրում:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև