ACBA ON-LINE–ի հաճախորդները կարող են հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտեր ուղարկել առանց բանկ այցելելու

15.07.2013 13:52
ACBA ON-LINE–ի հաճախորդները կարող են հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտեր ուղարկել առանց բանկ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/.  ACBA ON-LINE–ի հաճախորդներին ընձեռվում է  առանց Բանկ այցելելու հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտերի ուղարկման հնարավորություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից։

Հաճախորդը, մուտք գործելով «ACBA ON-LINE» ծառայության «Տեղեկանքի ստացման հայտեր» ենթաբաժին, կարող է լրացնել հայտ, օրինակ` դեսպանատուն ներկայացվող տեղեկանքի ստացման մասին և Բանկ այցելել միայն արդեն պատրաստ տեղեկանքը վերցնելու համար:

«ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում`բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ, ձևակերպել ավանդի գրավով, սպառողական վարկ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ, կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, իրականացնել կոմունալ վճարումներ և արդեն նաև ուղարկել տեղեկանքի ստացման հայտ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև