Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,5 մլն

15.07.2013 14:39
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 410,26 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  6,1 մլն եվրո և ավելի քան 1 108 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 530,07 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,40 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 108,9 մլն դոլար, շուրջ 13,8 մլն եվրո և շուրջ 105,2 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 411,46 դրամ, 1 եվրոյի դիմաց  533,57 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,57 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հուլիսի 1–7-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 29 մլն դոլար: ($1–ը 409,93 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև