Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մայիսին 5,69% է կազմել

15.07.2013 15:14
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մայիսին 5,69% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի մայիսին կազմել է 5,69 տոկոս, ինչը 0,38  տ.կ.–ով ավել է 2013 թվականի ապրիլի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը մայիսին բաժին է ընկել առևտրի ոլորտին` մոտ 1,33 տոկոս (ապրիլի մասնաբաժինը` 1,29%)  սպառողական վարկերին` 0,95 տոկոս (ապրիի մասնաբաժինը` 0,91%) և շինարարության ոլորտին` մոտ 0,69 տոկոս (ապրիլին` 0,67%)։

Միաժամանակ, մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0,71 տոկոս, գյուղատնտեսությունում` 0,41 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0,46 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0,30 տոկոս։

Միաժամանակ, ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի մայիսի վերջին կազմել է մոտ 2594,8 մլրդ դրամ։

2013 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 409,93 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև