Կոնվերս բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել գեղանկարիչ Արթուր Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը և ալբոմի շնորհանդեսը

15.07.2013 15:24
Կոնվերս բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել գեղանկարիչ Արթուր Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը և ալբոմի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի նոր ալբոմի շնորհանդեսը և գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսի հովանավոր է հանդես եկել Կոնվերս բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Կոնվերս բանկը դարձել է գեղանկարիչ Արթուր Սարգսյանի եզակի գործերի նոր ալբոմի հովանավորը, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին «Դալան» արվեստի սրահում։

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 12–ին «Դալան» արվեստի սրահում տեղի ուենցած շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարեզ Ռիվերան, շախմատի միջազգային գրոմայստեր Լևոն Արոնյանը, հայ անվանի արվեստագետներ, օտարերկրյա հյուրեր:

«Ծագումով գյումրեցի Արթուր Սարգսյանն ապրում և ստեղծագործում է Երևանում: Արթուր Սարգսյանն այն գեղանկարիչներից է, ով գրեթե ամեն տարի ստանում է անհատական ցուցահանդեսների հրավերներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես ժամանակակից գեղանկարչի` նրան ճանաչում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է «Կոնվերս Բանկ»–ի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, հայ ավանդական մշակույթն այսօր հասանելի է` շնորհիվ այն մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր ջանք չենք խնայել այդ արժեքները պահպանելու համար:

«Ժամանակակից արվեստի գործերը, ցավոք սրտի, ցուցադրվում և իրացվում են հիմնականում արտերկրում և մեր հայ հասարակությունը ինչ-որ տեղ անմանսն է մնում նորագույն արվեստից»,-ասել է նա։

Պարոն Դավթյանը նաև նշել է, որ Կոնվերս Բանկն իր մշակութային երկխոսությունների միջոցով ձգտում է ստեղծել շփման եզրեր ինչպես ավանդական մշակույթի, այնպեսև ժամանակակից արվեստի հետ, որպեսզի վաղվա սերունդը ճանաչի այն հոգևոր արժեքները, որոնք ստեղծվում են այսօր:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Կոնվերս Բանկ»–ի 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրի շրջանակներում: Այս տարի Բանկն արդեն իսկ անց է կացրել մի շարք «երկխոսություններ», այդ թվում նաև մշակութային, որոնց նպատակն է՝ նպաստել հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև