ՀՀ ԿԲ–ն հուլիսի 15-ին 95 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

15.07.2013 15:34
ՀՀ ԿԲ–ն հուլիսի 15-ին 95 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 15-ին տեղի է ունեցել 26  շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26131142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 95 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 230 մլն դրամ, որից մրցակցային` 217 մլն դրամ։
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 90 959 463 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7866 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9997տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև