Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 0.76%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 15268.40 դրամ

15.07.2013 17:36
Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 0.76%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 15268.40 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.76%–ով կամ 115.63 դրամով մեկ գրամի դիմաց` հուլիսի 15–ին կազմելով 15268.40 դրամ մեկ գրամի դիմաց։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը սահմանվել է 16596.09 դրամի չափով (աճը` 125.69 դրամով)։

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի`  գնման գին` 15268.40 (+115.63), բացթողնման գին` 16596.09 (+125.69), արծաթ` գնման գին` 235.62 (-1.9), բացթողնման գին` 256.11 (-2.06),   պլատին`  գնման գին` 16674.60 (+203.55), բացթողնման գին` 18124.57 (+221.25),   պալադիում`  գնման  գին` 8365.38 (+88.18),     բացթողնման գին`  9310.20 (+313.24): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև