ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ բորսաների դրական լուրերի ֆոնին

16.07.2013 13:43
ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ բորսաների դրական լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի` հուլիսի 16–ի առքուվաճառքները հիմնականում բացել են «կանաչ» գոտում` նախօրեին ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,61 տոկոսով՝ մինչև 14594,88 կետ: Հարավկորեական  KOSPI-ն ընկել է 0.3 տոկոսով՝ հասնելով 1869,54 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0.15 տոկոս՝ հասնելով 1869,54 կետի:

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները շաաբթվա առաջին առքուվաճառքներն ավարտել են Citigroup բանկային հսկայի ֆինանսական ուժեղ հաշվետվության շնորհիվ։ Dow Jones–ը և S&P 500–ը հերթական ռեկորդն են սահմանել, իսկ  NASDAQ–ն  առավելագույնի է հասել 2000 թվականի սեպտեմբերից։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև