Դոլարը իենի նկատմամբ թանկացել է կորպորատիվ հաշվետվության ֆոնին

16.07.2013 14:04
Դոլարը իենի նկատմամբ թանկացել է կորպորատիվ հաշվետվության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է երկուշաբթի առուվաճառքի փակման ժամանակ աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի` ամերիկյան Citigroup Inc.–ի կորպորատիվ հաշվետվության հրապարակման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

Առուվաճառքի ավարտին դոլարը ճապոնական արժույթի նկատմամբ աճել է մինչև 99.85 իեն մեկ դոլարի դիմաց` նախորդ առքուվաճառքի ավարտին 99.22 դոլարից։ Դոլարը եվրոյի դիմաց թանկացել է մինչև 1.3064 դոլար` մեկ օր առաջ գրանցված 1.3068 դոլարից։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է մինչև 83.03 կետ` ուրբաթ օրվա 82.99 կետից։

Citigroup Inc–ի զուտ շահույթը 2013 թավականի երկրորդ եռամսյակում աճել է 1.42 անգամ` մինչև 4.2 մլրդ դոլար կամ մինչև 1.34 դոլար մեկ սովորական բաժնետոմսի դիմաց։ Վերլուծաբանները ենթադրում էին, որ ցուցանիշը կլինի բաժնետոմսի դիմաց 1.16 դոլարի մակարդակում։

Ներդրողները միաժամանակ սպասում են ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի կիսամյակային զեկույցը խորհրդարանի առջև, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ դոլարի փոխարժեքի վրա ընթացիկ շաբաթ։ Առքուվաճառքի մասնակիցները մանրամասների են սպասում դրամային քաղաքականության հարցերի կարգավորչի ծրագրերի վերաբերյալ։

«Հավանական է, որ Բերնանկեն կրկին կհայտարարի խթանման կրճատման մեկնարկի մասին սեպտեմբերին։ Այդ դեպքում շուկան կարձագանքի` դոլար գնելով և իեն վաճառելով»,– Bloomberg գործակակությանը հայտնել է Bank of Tokyo-Mitsubishi UFJ մարքեթինգի կառավարիչ տնօրեն Նորիակի Մուրաոն, հաղորդում է «Փրայմը»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև