Հայկական դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը մայիսին կազմել է 1%

16.07.2013 14:08
Հայկական դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը մայիսին կազմել է 1%

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արտարժույթի նկատմամբ դրամի իրական էֆեկտիվ փոխարժեքի արժևորումը մայիսին ապրիլի նկատմամբ կազմել է 1 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մայիսի եռամսյակային տեղեկատուում։

Միաժամանակ դրամի արդյունավետ փոխարժեքն այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 1.5 տոկոսով։ Արտարժույթների նկատմամբ դրամի անվանական էֆեկտիվ փոխարժեքը 2013 թվականի մայիսին 2013 թվականի ապրիլի համեմատ ավելացել է 0.29 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 3.6 տոկոսով։ ($1 – 409,90 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև