ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը մայիսին աճել է 1,7% –ով` կազմելով 132,4 մլրդ դրամ

16.07.2013 16:58
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը մայիսին աճել է 1,7% –ով` կազմելով  132,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի մայիսին կազմել է 132,4 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ ավելանալով 1,7 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի մայիսի տեղեկատուում։։

Միաժամանակ տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 64,5 մլրդ դրամ` ապրիլի համեմատ ավելանալով  0,87 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը`  67,9 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով  2,6 տոկոսով։

Միաժամանակ սպառողական վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 327,9 մլրդ դրամ (աճը` 1,83%), որից  271,2 մլր դրամը (աճը`3%)` դրամով և 56,6 մլրդ դրամը (աճը` 1,6%)` արտարժույթով։

Պլաստիկ քարտերով ձևակերպված վարկերը մայիսին կազմել են 108,1 մլրդ դրամ (աճը` 3,9%), իսկ ավտովարկերը` 17,1 մլրդ  դրամ (աճը` 0,15%)։

ԿԲ տվյալների համաձայն, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերը 2013թ.–ի մայիսին կազմել են 1682,8 մլն դրամ, որից 622 մլրդ դրամը` դրամով և 1060,2 մլրդ դրամը` արտարժույթով ($1 – 409,90 դրամ է).  –0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև