ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել է 15,73%-ով և կազմել է 20,6 մլրդ դրամ

17.07.2013 14:51
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել է 15,73%-ով և կազմել է 20,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 20 635,6 մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 17 830,9 մլն դրամի դիմաց` ավելանալով 15,73 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2013 թվականի երկրորդ եռամսյակում)։

Պետք է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 18-ը շահութաբեր են եղել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 3 բանկեր 1,9 մլրդ դրամի չափով վնաս են կրել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի չորս վնաս կրող բանկերի դիմաց (վնասը կազմել է 2,9 մլրդ դրամ)։

«ԱՌԿԱ» գործակալանության տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակը, ըստ շահույթի, ունի հետևյալ տեսքը`

 

 

Տեղ

Բանկ

06/31/2013

հազ. դրամ

06/31/2012

ինկատմամբ (%)

1

HSBC Բանկ Հայաստան

4,062,185

15.57

2

Ամերիաբանկ

2,800,070

11.84

3

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

2,393,313

22.48

4

Ինեկոբանկ

2,353,226

39.85

5

Արդշինինվեստբանկ

2,057,015

53.33

2013թ.-ի հունիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: ($1 – 410,24 դրամ է)  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև