Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահի մամուլի ասուլիսը

17.07.2013 18:13
Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահի մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` հուլիսի 19-ին, ժամը 17:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի մամուլի ասուլիսը` նվիրված հուլիսի 18-ին նրա առաջին պաշտոնական այցին Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև`

-  ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը,
-  ՎԶԵԲ` Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով տնօրեն Բրունո Բալվաներան,
-  ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Չակրաբարտիի այցը Հայաստան համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ։ Երկօրյա այցի ընթացքում Չակրաբարտին հանդիպելու է Հայաստանի պետական պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար և ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչ Վահրամ Ավանեսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև տեղական գործընկեր բանկերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post