Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի ելույթից հետո

18.07.2013 14:51
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի ելույթից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է`կոնգերսի առջև ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ելույթից և «Բեժ գրքի» հրապարակումներից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն առուվաճառքների ավարտին աճել է` նախորդ օրվա 82,59 կետից հասնելով 82,71 կետի։ Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ` մեկ եվրոյի դիմաց կազմելով 1,3125 դոլար` 1,3163 դոլարի դիմաց։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցած 99,10 իենի համեմատ մեկ դոլարի դիմաց կազմելով 99,58 իեն։

ԱՄՆ կոնգրեսի առաջ ունեցած խոսքում ԴՊՀ ղեկավարը նշել է, որ չնայած ձեռք բերված հաջողություններին և ամերիկյան տնտեսության աստիճանաբար վերականգնմանը` որոշ շրջաններում խնդիրներ կան։ Մասնավորապես անկայուն է մնում աշխատանքի շուկայի իրավիճակը։ Այդ ֆոնի ներքո կարգավորիչը հաստատեց, որ ապագայում իր քաղաքականությունը խթանող կմնա, սակայն եթե ԱՄՆ տնտեսությունը կարողանա ամբողջական ցուցանիշներ ձեռք բերել, քանակական մեղմացման ծրագրի պարամետրերը կճշգրտվեն։
Բացի այդ, չորեքշաբթի երեկոյան ԴՊՀ–ն հրապարակեց «Բեժ գիրքը» (Beige Book), որը պարունակում է օկրուգների տնտեսական դրության մասին կարգավորիչի մեկնաբանությունները, որոնց համաձայն ԴՊՀ–ն կիսում է ԱՄՆ–ի տարածքը։ Փաստաթղթի համաձայն` հունիսի սկզբից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում բոլոր 12 օկրուգները տեսական աճ են ցուցադրել։ Փորձագետներն ամերիկյան տնտեսության աճի տեմպերը գնահատել են որպես համեստ կամ չափավոր։

«ԱՄՆ–ի տնտեսությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում` գոնե չափավոր տեմպերով վերականգնվելով»,– ասում է TD Securities USA տնօրեն Միլան Մալրեյնը (Millan Mulraine), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև