Հայաստանում ոսկու գնման գինը վեց ամսվա ընթացքում նվազել է 17,9%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 16 345,92 դրամ

18.07.2013 14:59
Հայաստանում ոսկու գնման գինը վեց ամսվա ընթացքում նվազել է 17,9%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 16 345,92 դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17,9%–ով կամ 3584,58 դրամով մեկ գրամի դիմաց` հունիսի վերջին կազմելով 16345,92 դրամ մեկ գրամի դիմաց։

Այդ մասին վկայում են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տվյալները, որը ներկայացնում է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը սահմանվել է 17767.3 դրամի չափով (անկումը` 49,81 դրամով)։

Ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների` մեկ ունցիայի դիմաց ոկսու գինը հունիսի վերջին կազմել է 1192 դոլար` տարեսկզբի համեամտ նվազելով 28 տոկոսով։

Հայաստանում ոսկու գնման գինն ընթացիկ շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, աճել է 0,76%–ով կամ 115.63 դրամով` հուլիսի 15–ի դրությամբ մեկ գրամի դիմաց կազմելով 15268,40 դրամ, իսկ ոսկու վաճառքի գինը սահմանվել է 16596.09 դրամի չափով (աճը` 125.69 դրամ)։ ($1 – 410,30 դրամ է).–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև