Moody’s-ը փոխել է ԱՄՆ–ի վարկանիշի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն»

19.07.2013 13:57
Moody’s-ը փոխել է ԱՄՆ–ի վարկանիշի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն»

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody’s վարկանշային գործակալությունը վերանայել է ԱՄՆ–ի վարկային վարկանիշի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ռոյթեր գործակալությանը։

Мoody’s–ը 2011թ.–ի օգոստոսին ԱՄՆ–ի վարկային վարկանիշի բացասական կանխատեսում էր հայտնել։  Դեռ անցյալ տարվա սկզբին Мoody’s–ը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ–ի տնտեսությանն  ինքնիշխան վարկային վարկանիշի նվազում է սպառնում։

Սակայն ուրբաթ գործակալությունը հաստատեց ԱՄՆ–ի ընթացիկ առավելագույն վարկային վարկանիշը` Ааа և վերանայեց կանխատեսումը դեպի «կայուն»։ Moody’s–ի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ–ի կառավարության բյուջեի պակասուրդի կրճատման միջոցները համապատասխանում են վարկանիշային գործակալության կողմից հաստատված չափանիշներին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև