ԱԽՏ բորսաները պլյուսով են բացվել ԱՄՆ–ի հերթական ռեկորդների հիման վրա

19.07.2013 14:02
ԱԽՏ բորսաները պլյուսով են բացվել ԱՄՆ–ի հերթական ռեկորդների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքներն առավելապես աճով են բացել ԱՄՆ–ի բորսաների հետևից, որոնց ցուցիչները փակման ժամանակ կրկին նորացրել են պատմական առավելագույնը, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն  աճել է 0,66 տոկոսով՝ կազմելով 14905,80 կետ: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,16տոկոսով՝ կազմելով 1878,55 կետ:

Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես գտնվում է «կանաչ գոտում» և կազմում է 4997,80 կետ։
Ամերիկյան ֆոնդային հարթակներն իրենց հերթին աճել են աշխատանքի շուկայի դրական վիճակագրության և կորպորատիվ հաշվետվությունների ֆոնին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև