Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար–հունիսին գրանցվել է 4,1% մակարդակում

19.07.2013 16:26
Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար–հունիսին գրանցվել է 4,1% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար–հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4.1% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հունիսին գնաճը, 2012 թվականի հունիսի համեմատ, աճել է 6.5 տոկոսով։

Միաժամանակ տնտեսական ակտիվության աճը 2013թ.–ի հունվար–հունիսին, 2012թ.–ի հունվար–հունիսի համեմատ, կազմել է 4.4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2%–ի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև