Արդշինինվեստբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամ է տրամադրել

22.07.2013 14:08
Արդշինինվեստբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ կտրամադրի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Արդշինինվեստբանկն արդեն չորրորդ տարին անընդմեջ կատարում է նվիրատվություն` ի նպաստ «Լույս» հիմնադրամի, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին:

Հերթական 100 միլիոն դրամն Արդշինինվեստբանկը կտրամադրի հիմնադրամին կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:
«Երիտասարդ մասնագետների որակյալ կրթությունն ու ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը յուրաքանչյուր կայացած գործարար համայնքի ռազմավարական խնդիրն է:  Հաշվի առնելով հիմնադրամի` երկրի մտավոր կապիտալի կազմավորմանն ուղղված գործունեությունը` Արդշինինվեստբանկը հերթական անգամ իր ներդրումն է կատարում որակյալ ուսումնական ծրագրերի աջակցության գործում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

Քննարկումների ընթացքում Արդշինինվեստբանկի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շարունակել և խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) և ապահովելով շրջանավարտներին աշխատանքով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: ($1- 410,98 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև