Մոսկվայում G-20 հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պայքարել գործազրկության դեմ

22.07.2013 15:35
Մոսկվայում G-20 հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պայքարել գործազրկության դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մեծ քսանյակի» (G-20) երկրների ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել կոմյունիկեով, որտեղ նշանակել են առաջիկայի աշխատանքների ուղղությունները։ Մասնակից երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ այսօրվա դրությամբ կարճաժամկետ առաջնահերթություն է աշխատատեղերի ավելացումը և գործազրկության դեմ պայքարը։

Կոմյունիկեում տեղեկացվում է, որ G-20–ը հաստատում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկերից խուսափելու դեմ պայքարի վերաբերյալ ծրագիրը և մտադիր է ամեն կերպ աջակցել կազմակերպությանը, հաղորդում է rbc.ru–ն։
Միաժամանակ հանդիպման մասնակիցները կողմ են հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխումների արագ վավերացմանը, որը մի շարք երկրների` այդ թվում ՉԺՀ–ի, Ռուսաստանի, ՀԱՀ–ի դերն առավել կշռելի կդարձներ` դրանց տնտեսությունների աճող դերն արտացոլելով։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ֆինանսական G20–ի հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ բանավեճի ընթացքում մի շարք երկրների կողմից «որոշ հիասթափություն» է հնչել, որ ԱՄՀ–ի բարեփոխումն առաջընթաց չի ապրում։

Սեպտեմբերին  G-20 ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հետևից Ռուսաստանում, սակայն արդեն Սանկտ Պետերբուրգում, տեղի կունենա մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև