Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101 մլն

22.07.2013 15:38
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101 մլն

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 15–19-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $101 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,67 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  6,5 մլն եվրո և ավելի քան 832,4 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 534,72 դրամ և 1 ռուբլու դիմաց 534,72 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 113,6 մլն դոլար, շուրջ 12,3 մլն եվրո և շուրջ 83,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,86 դրամ, 1 եվրոյի դիմաց  538,97 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,69 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հուլիսի 8–14-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 45,4  մլն դոլար: ($1–ը 410,27 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև